Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Christie’s-ն աճուրդի կհանի ավելի քան 300 տարի օվկիանոսի հատակին մնացած գինու շշերը

Christie’s-ն աճուրդի կհանի ավելի քան 300 տարի օվկիանոսի հատակին մնացած գինու շշերը
03.06.2019 | 21:06

Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել գինու բացառիկ շշեր, որ հայտնաբերվել են 2010-ին, Գերմանիայի ափից ոչ հեռու՝ օվկիանոսի հատակին՝ կործանված նավի մնացորդներում ու հարյուրամյակներ շարունակ անվնաս են մնացել: Շշերը գտնվել են 40 մ խորության վրա: Պարզվել է, որ գինու շշերը գտնվել են մի նավում, որը, հավանաբար, կործանվել է 1670-1690 թթ. միջակայքում: Աճուրդի է հանվելու երկու շիշ՝ 32 492-38 010 մեկնարկային գնով:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ